Սարի Թաղում հրդեհ է բռնկվել. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: ՆԳՆ-ից հայտնում են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու մասին։