Սարիկ Մինասյանը իր՝ նախարար նշանակվելու լուրերի մասին

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց նախարար նշանակվելու մասին տեղեկությունները։

«Ես հայտարարել եմ, որ մանդատս չեմ դնելու։ Նախարարի պաշտոնի հետ համատեղելի չէ ավագանու անդամ լինելը»,-ասաց Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ ավագանու անդամ է մնալու մինչև ավագանու լիազորությունների ավարտը։

«Առավոտ»-ն էր գրել, որ իրենց տեղեկություններով Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարար։ Ըստ լրատվամիջոցի՝ գործող նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին գլխավորում էր իշխող ՔՊ կուսակցության ցուցակը։ Իշխանությանը թեև հաջողվեց Գյումրիում ստանալ ամենաշատ քվեները, բայց ընդդիմադիրները կոալիցայով վերցրեցին քաղաքի կառավարումը։

Նարեկ Կիրակոսյան