Արդարադատության փոխնախարարը խոսել է ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում մշակվող ռազմավարության մասին

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մասնակցել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից կազմակերպված քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով։ Այս մասին տեղեկացնում են արդարադատության նախարարությունից։ 

«Իր ելույթում նա կարևորել է պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև սերտ համագործակցության և համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում։

Միջոցառումը նվիրված էր ոլորտի փորձագետների կողմից պատրաստված «2022-2024 թթ. ընտանեկան բռնության գործերով դատական նիստերի մշտադիտարկման արդյունքներ» զեկույցի ներկայացմանը։

Նախարարի տեղակալը խոսել է նաև «Ընտանեկան բռնության գործերով դատավարական արդյունավետության բարելավման հեռանկարները» վերտառությամբ պանելային քննարկման ընթացքում՝ ներկայացնելով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու նախատեսվող քայլերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում «ողջամիտ ժամկետ» հասկացության բովանդակային հստակեցման նպատակով մշակված օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է սահմանել գործերի քննության ուղենիշային ժամկետներ։ Նա շեշտել է, որ դատավարական ժամկետների կանխատեսելիությունն ու արդյունավետ կառավարումը բացառիկ կարևորություն ունեն հատկապես ընտանեկան բռնության գործերի դեպքում, որտեղ ցանկացած անհիմն ձգձգում կարող է խաթարել զոհերի իրավունքների իրացումը և բացասաբար ազդել նրանց անվտանգության վրա։

Աննա Կարապետյանը հատուկ ընդգծել է դատավորների առանցքային դերը ընտանեկան բռնության գործերով արդարադատության արդյունավետ իրականացման հարցում՝ նշելով, որ նրանց կողմից կայացվող որոշումները որոշիչ են ինչպես զոհերի իրավունքների պաշտպանության, այնպես էլ ընտանեկան բռնության կանխարգելման տեսանկյունից։ Այս համատեքստում նա կարևորել է ընտանեկան բռնության առանձնահատկությունների վերաբերյալ դատավորների մասնագիտական հզորացումն ու վերապատրաստումը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Արդարադատության ակադեմիայի կողմից դատավորների, դատախազների և քննիչների ու վերջիններիս թեկնածուների համար իրականացվող ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության թեմաներով շարունակական վերապատրաստման դասընթացները: Նա նշել է, որ կրթական ծրագրերում կարևոր ուղղություն է նաև գենդերային կարծրատիպերի հաղթահարումը, որոնք հաճախ խոչընդոտում են թե՛ արդարադատության իրագործմանը, թե՛ ընտանեկան բռնության արդյունավետ արձագանքմանը։

Ելույթի ավարտին անդրադարձ է կատարվել խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում Արդարադատության նախարարության կողմից մշակվող ռազմավարական փաստաթղթին և դրանով նախատեսված գործնական բնույթի միջոցառումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։