10 հարց` անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

Լուրեր

22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է 10 հարց և պատասխան անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ։

Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։  

Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական մարմանը, այդ թվում՝ նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափի նվազեցմանը։  

Հարց 2։ Եթե աշխատում եմ համատեղությամբ, արդյոք երկու դեպքում էլ եկամտահարկը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։

Պատասխան։ Այո՛, անկախ զբաղեցրած հաստիքների թվից, Ձեր աշխատավարձերից ձևավորվող ամբողջական եկամտահարկը կուղղվի Ձեր անհուսալի վարկերի մարմանը։

Հարց 3։ Համավարկառուն կարո՞ղ է դիտարկվել այս ծրագրի շահառու։

Պատասխան։ Ո՛չ, ծրագրի շրջանակում վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման համար երաշխավոր հանդես եկած անձը չի կարող դիտարկվել միջոցառման շահառու:

Հարց 4։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք արդյոք կարող են օգտվել ծրագրից։

Պատասխան։ Այո՛, ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք, ինչպես նաև գործող ծառայողները, եթե համապատասխանում են միջոցառման հիմնական պայմաններին։ Ընդ որում, արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած ՊՆ աշխատողների դիմումները կվերանայվեն ինքնաշխատ կարգով։ 

Հարց 5։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շահառու դառնալուց հետո գույքի կամ դրամական միջոցների վրա դրված արգելանքներն արդյոք կվերացվեն։

Պատասխան։ Միջոցառման շրջանակում շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցվում են՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։ 

Հարց 6։ Եթե լուծարման գործընթացում գտնվող բանկերում և վարկային կազմակերպություններում ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկեր, կարո՞ղ եմ օգտվել այս ծրագրից։ 

Պատասխան։ Այո՛, եթե տվյալ ֆինանսական կազմակերպությունների և ԱՍՀ նախարարության միջև առկա է պայմանագիր, ապա Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև լուծարման գործընթացում գտնվող բանկերում և վարկային կազմակերպություններում անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցող անձինք։   

Հարց 7։ Ծրագրի շահառու դառնալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եկամտահարկն ուղղվում անհուսալի վարկերի մարմանը։

Պատասխան։ Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ շահառու ճանաչվելու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը կամ աջակցության տրամադրման՝ համապատասխան իրավական ակտով սահմանված հիմքով դադարեցումը։

Հարց 8։ Եթե գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատանքի վերադառնալու դեպքում արդյոք կարո՞ղ եմ օգտվել տվյալ ծրագրից։

Պատասխան։ Եթե դեռևս չեք դիմել տվյալ ծրագրից օգտվելու համար, ապա աշխատանքի վերադառնալուց հետո կարող եք դիմում ներկայացնել, և աջակցությունից օգտվելու Ձեր իրավունքը կորոշվի համապատասխան իրավական ակտով սահմանված դրույթներով: Եթե որոշ ժամանակ օգտվել եք միջոցառումից և այժմ գտնվում եք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այս ժամանակահատվածում աջակցության տրամադրումը կասեցվում է), ապա աշխատանքի վերադառնալուց հետո կարող եք կրկին աջակցություն ստանալ ծրագրի շրջանակում։

Հարց 9։ Ծրագրի շահառու դառնալու դեպքում որքա՞ն կկազմի ծրագրի շրջանակում աջակցության չափը։ 

Պատասխան։ Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտահարկի գումարի 100%-ի չափով (եթե եկամտահարկը 18,750 դրամից պակաս չէ), որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանը։ 

Հարց 10։ Եթե տվյալ ծրագրի շահառու եմ, սակայն իմ աշխատավարձից ձևավորվող եկամտահարկի չափը չի գերազանցում 20,000 դրամը, այս հանգամանքը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ։

Պատասխան։ Ո՛չ, տվյալ դեպքում կշարունակեք աջակցություն ստանալ, սակայն այն անձինք, ում վճարվող աշխատավարձից 3 ամիս անընդմեջ յուրաքանչյուր ամիս կհաշվարկվի 18,750 դրամից պակաս եկամտահարկ, այլևս չեն կարողանա օգտվել ծրագրից։