10 մլն դրամ՝ ՔՊ-ականի ընկերությանը Փրկարար ծառայության շենքի վերանորոգման համար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը 10 մլն 80 հազար դրամ կվճարի «ԱՐՏ ՕՖ ՇԻՆ» ՍՊԸ-ին Փրկարար ծառայության մասնաշենքում վերանորոգման աշխատանքների իրականացման համար։ Նախարարության հայտարարած գնանշման հարցմանը մասնակցել է 8 ընկերություն, որոնցից ամենացածր գինն առաջարկել է «ԱՐՏ ՕՖ ՇԻՆ»-ը։

Ուշագրավ է, որ այս ընկերություն հաճախակի է հաղթում պետական գնումներում և ստանում միլիոնավոր դրամների աշխատանքների պատվերներ․ օրինակ՝ նույն օրը՝ հուլիսի 27-ին, երբ ՆԳՆ-ն և ընկերությունը կնքել են պայմանագիրը, «ԱՐՏ ՕՖ ՇԻՆ»-ը շենքերի վերանորոգման մեկ այլ պայմանագիր էլ կնքել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ՝ 3․8 մլն դրամ արժեքով։ Դրանից 1 ամիս առաջ՝ հունիսի 23-ին, «ԱՐՏ ՕՖ ՇԻՆ»-ը մոտ 5 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ի հետ, իսկ հունիսի 12-ին 20․1 մլն դրամի պատվեր է ստացել Չարենցավանի համայնքապետարանից, և այլն։ Ընդհանուր առմամբ՝ վերջին 2 տարում այն ստացել է 189 մլն դրամի պետպատվեր։ Պատվիրատուների շարքում են ՀՀ վարչապետի աշխատակազմը, ՊԵԿ-ը, Հանրային հեռուստաընկերությունը և այլն։

Սա, թերևս, պատահական չէ․ «ԱՐՏ ՕՖ ՇԻՆ» ընկերությունը 2023 թվականին հիմնադրել է Տաթևիկ Տեր-Ղահրամանյանը։ Նա 2022-ի սեպտեմբերին Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում է եղել։ 

Գայանե Խաչատրյան