59․8 մլն դրամ նվիրատվություն․ «Հայրենիք» կուսակցության 2024-ի ծախսերն ու մուտքերը

Լուրեր

10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
Բոլորը

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը 2024 թվականին 59․8 մլն դրամ ֆինանսավորում է ունեցել, որ գոյացել է միայն 25 քաղաքացիների նվիրատվություններից։ Ընդ որում՝ գրեթե բոլոր նվիրատվությունները 2․5 մլն դրամի չափով են։ Սա գումարի առավելագույն սահմանաչափն է, որ օրենքով թույլատրվում է 1 տարվա ընթացքում նվիրաբերել կուսակցությանը։

Սակայն նվիրատուների մեջ 2 անգամ հանդիպում է նույն անուն ազգանունը՝ Գոռ Հովհաննիսյան, որի նվիրատվության ընդհանուր չափը գերազանցել է թույլատրելի սահմանը՝ հասնելով 3 մլն դրամի։ Հաշվետվությունից հնարավոր չէ պարզել՝ արդյոք սա նո՞ւյն անձն է, թե՞ ոչ։

Հարկ է նշել, որ թեև կուսակցությունը պետական ֆինանասավորում չի ստանում, բայց ենթարկվել է աուդիտի, քանի որ մուտքեր-ելքերը գերազանցել են 25 մլն դրամը։ Աուդիտը «Հայրենիք»-ի հաշվետվության մեջ մեկ խախտում է արձանագրել․ «Կուսակցության կողմից վարձակալած տարածքային ստորաբաժանումների կոմունալ ծախսերի վճարումները կատարվել են ոչ թե կուսակացության կողմից, այլ՝ ֆիզիկական անձանց։ Հետևաբար՝ այդ վճարումները կհամարվեն ոչ դրամական նվիրատվություններ, և պետք է ներկայացվեն որպես բնեղեն նվիրատվություններ»։

Ուշագրավ է, որ «Հայրենիք»-ը 2024-ին ավելի շատ ծախսել է՝ ընդհանուր 60․2 մլն դրամ, քան ֆինանսական մուտքեր ունեցել․ գումարի մեծ մասը գույքի վարձակալության վճար և հարկեր են։ 

Գայանե Խաչատրյան