80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը կալանավորվել է

Լուրեր

05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վանաձորի բանկերից մեկում 80 միլիոն ռուբլու ավազակության փորձ է կատարվել․ կատարողը նախ ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։

«Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ:Կատարվել էր հետևյալը:

Ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի համար նախատեսված կապարակնքված պարկը, որի մեջ կար 80 միլիոն ռուբլի:
Բանկի անվտանգության պահնորդն ու մեկ այլ հաճախորդ հետապնդել են նրան, և երբ 33-ամյա տղամարդը, անցնելով Գրիգոր Լուսավորչի փողոցը, փորձել էր նստել «Մերսեդես» մակնիշի իր մեքենան, հետապնդողները հասել են նրան: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում հարձակվողն արցունքաբեր գազ է փչել հետապնդողների դեմքին:

Ի վերջո պահնորդին և նրան օգնող քաղաքացուն հաջողվել է խլել կապարակնքված պարկը, ինչից հետո հարձակվողն իր մեքենայով հեռացել է:
Նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ` առանձնապես խոշոր չափերով ավազակության փորձի հատկանիշներով:

Լոռու մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած գործողությունների արդյունքում հուլիսի 21-ին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվեց «Մերսեդեսը»: Խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց արցունքաբեր գազի բալոնը, իսկ խցիկի թաքստոցում` հինգ փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ:

Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին 33-ամյա տղամարդը եկավ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն, ձերբակալվեց ու ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին: Հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- գրված է հաղորդագրության ՆԳՆ ոստիկանությանմեջ