Սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

Լուրեր

12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
Բոլորը

2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և ոստիկանության ծառայողների հետ գնացել են Շիրակի մարզում գտնվող Բ.Ք.-ի կողմից օգտագործվող ամառանոց՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

«Հասնելով հիշյալ ամառանոցի տարածք, Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր են շպրտել նրանց ուղղությամբ: Այնուհետև, Բ.Ք.-ն Ք.Ք.-ի դրդմամբ՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, նստել է իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենան և վարել Ա.Ք.-ին պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, բախվել դրան, որից հետո շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, ավտոմեքենան անկանոն կերպով վարել է դեպի Ա.Ք.-ի ուղղությամբ, ում մոտ կանգնած են եղել մի խումբ անձինք և փաստացի իրական վտանգի տակ դնելով վերջիններիս կյանքը, փորձել է վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին, ինչը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ կանխվել է վերջիններիս կողմից ավտոմեքենայից խուսանավելու և Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Բ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), իսկ Ք.Ք.-ի նկատմամբ՝ 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձի դրդչությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է քննչական կոմիտեն։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: