ՀՀ-ի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է․ Պեսկովը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը հնարավորինս շուտ հասնեն համաձայնագրի ստորագրմանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

«Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Կպահպանենք մեր պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, եթե դրա պահանջարկը լինի, ցուցաբերել ցանկացած օգնություն այդ գործընթացին»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հերքել էր ադրբեջանական ու ռուսական տարբեր քարոզչական լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկությունները, թե, իբր, Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգներն արդեն համաձայնության են եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի