Պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից, այլ անհրաժեշտ է գտնել դրանց հասցեավորման պատշաճ կառուցակարգեր. Անահիտ Մանասյան

Լուրեր

06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ մասնակցել է «Աջակցություն կանանց զորացմանն ու տնտեսական անկախացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող զրույց-քննարկմանը: Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։

Միջոցառումը նախաձեռնել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման մասնակցել են տեղահանված և տարբեր խոցելի խմբեր ներկայացնող կանայք:

«Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափի միջոցառումների կարևորությունը խոցելի տարբեր խմբերի ձայնը լսելի դարձնելու և զգայուն հարցերը բարձրաձայնելու տեսանկյունից․

«Շատ կարևոր են նման միջոցառումները։ Դրանց մասնակցությունն ու հանրայնացումն օգնում են, որ մարդիկ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ, հասկանան, որ իրենք միայնակ չեն։ Մենք պետք է միասին լինենք, պատրաստ՝ հասկանալու միմյանց խնդիրներն ու իրար աջակից լինելու»։ ✅ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր գործունեության կարևոր ուղղություններից են կանանց և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կառուցել համերաշխ հասարակություն, որտեղ մարդիկ ոչ միայն հանդուրժող են միմյանց առանձնահատկությունների նկատմամբ, այլև՝ աջակցող:

«Մեր օրինակով պետք է ցույց տանք, որ անկախ յուրաքանչյուրիս ունեցած առանձնահատկություններից` բոլորի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի արժանապատիվ, հավասար, համերաշխ և հարգալից»։

Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև իր աշխատանքային առաջնահերթությունները՝ ընդգծելով հատկապես տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալ-հոգեբանական աջակցության կարևորությունը, իրավահավասարության երաշխավորումը։ ✅ Անահիտ Մանասյանը նշել է, որ մի շարք խնդիրներ համակարգային են, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի, բայց կրկնակի խոցելիություն են ձեռք բերում տեղահանված անձանց պարագայում: Ավելին, բազմաթիվ դեպքերում նույնիսկ այս խնդիրների առնչությամբ հանրային ընկալումներն են ձևախեղված:

«Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից։ Դրանք պետք է գիտակցել, ճիշտ հասցեավորել և գտնել լուծման պատշաճ ուղիներ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը»,- հաղորդում է ՄԻՊ-ը։