Բոլոր վճարները բարեխիղճ կատարել ենք. հիմա գաղտագողի եկել, ուզում են քանդեն ավտոտնակս. քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Բոլորը

«Արդեն 70 տարի բարեխղճորեն բոլոր վճարներն արել ենք, հիմա եկել, ուզում են քանդեն ավտոտնակս»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Արամի 64 հասցեի շենքին հարակից ավտոտնակը տնօրինողը։

«Սա իմ տարածքն է, ես հին երևանցի եմ, կարա՞ք ինչ-որ բան անեք։ Ժամանակին մեզ խաբել են, ճանաչել են գերակա շահ, հետո հանել են այս տարածքը, հասկանո՞ւմ եք՝ խաբեություն է տեղի ունեցել։ Քաղաքապետարանը, պարոն Ավինյանի գլխավորությամբ, պիտի հարգի մեր իրավունքները։ Մեզ չեն ծանուցել այս աշխատանքների մասին»,- վրոդովված ասաց կինը։

Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանն ասաց, որ ունեն քաղաքապետի որոշում և ապամոնտաժելու են, իսկ որոշումը հրապարակված է եղել քաղաքապետարանի կայքէջում։

«Սա հերթական պրոցես է, Երևանում բոլոր ինքնակամ շինությունները ապամոնտաժվում են»,- նշեց Բաբայանը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներ էր իրականացնում Արամի 64 շենքի բակային հատվածում։ Քանդվեցին մետաղյա ավտոտնակներ ու այլ կոնստրուկցիաներ։ Բնակիչները, որոնք տարիներ շարունակ օգտագործել էին ավտոտնակները, բողոքում և խնդրում էին, որ գոնե այլ վայրում տեղ հատկացնեն իրենց ավտոտնակների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան