Ռոմանոս Պետրոսյանը կհեռանա՞ ՀԷՑ-ից․ Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու գործով «Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը հաղթելու» մասին:

Ըստ Կարապետյանների հաղորդագրության՝ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հետ կանչի իր կողմից ՀԷՑ-ում կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանին այդ պաշտոնից։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և նրա կողմից ՀԷՑ կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը մեր զանգերն անպատասխան թողեցին։

Մինչդեռ ՀԷՑ իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արբիտրաժի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները կասեցվում են։

«Դատարանը զգուշացնում է, որ պետք է ձեռնպահ մնալ այդ որոշումը կատարելուց, մասնավորապես, օրենքից բխող բոլոր գործողությունները՝ վարույթի հարուցում, կառավարչի նշանակում և այլն։ Պարտավորեցնում են ձեռնպահ մնալ այդ գործողությունները կատարելուց»,- ասաց նա՝ նշելով․ «Նորմալ պարագայում ես պետք է հետ գնայի ՀԷՑ այս որոշումից հետո»։

Դավիթ Ղազինյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ դիմել է դատարան իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար։ «Փաստաբաններն արդեն դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,-ասաց նա։

Քիչ առաջ արբիտրաժի որոշմանն արձագանքել է ՀՀ կառավարությունը, որում նշված է․

««Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

· ՀԷՑ–ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նարեկ Կիրակոսյան