Երևանում այս տարի 400 թեքահարթակ կկառուցվի
Հասարակություն
23.07.2025 | 14:30
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվում են հարմարավետ թեքահարթակներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Ծրագրով նախատեսված է 400 թեքահարթակի կառուցում, որից արդեն շահագործման է հանձնվել 200-ը»,- գրված է հաղորդագրության մեջ: