Լրագրողների նկատմամբ ճնշումների՝ 36 և բռնության՝ 2 դեպք. ԽԱՊԿ-ն ամփոփեց 2-րդ եռամսյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 36 դեպք, 11-ով ավելի նախորդ եռամսյակից։ Գրանցվել է ֆիզիկական բռնության 2 դեպք, երկուսն էլ՝ իրավապահների կողմից»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով անցնող տարվա երկրորդ եռամսյակը։

Նրա խոսքով՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 10-ով՝ հասնելով 39-ի.

«Ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացված դատական նոր հայցերի թիվը 16 է, ինչը նախորդ եռամսյակի համեմատ 3-ով ավելի է։ Այդ բոլոր հայցերը վիրավորանքի ու զրպարտության հիմքով են, իսկ հայցվորները 6 գործով բիզնես միջավայրի ներկայացուցիչներ են, 3-ով՝  ներկա և նախկին պաշտոնյաներ, 2-ով՝ քաղաքական գործիչներ, 2-ով՝ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, 2-ով՝ քաղաքացիներ/ֆիզիկական անձինք, 1-ով՝ փաստաբան։ Ի դեպ, ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների՝ տարբեր տարիների ներկայացված դատական հայցերով եռամսյակի ընթացքում կայացվել է 24 դատական ակտ։ Այդ թվում՝ վերջնականապես մերժվել է 3 հայց, բավարարվել՝ 3-ը, 1 գործ կարճվել է՝ պահանջն առարկայազուրկ դառնալու հիմքով։ Եվս 17 դատական ակտեր դեռևս ուժի մեջ չեն մտել կամ բողոքարկվել են վերադաս ատյաններում։ Այդ ակտերից 8-ը հօգուտ ԶԼՄ-ի են, իսկ 9-ով ճանաչվել է, որ լրատվամիջոցը խախտել է հայցվորի իրավունքը»,- նշեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։