Ռոմանոս Պետրոսյանի հետ չեմ շփվել, աշխատանքի վայրում եմ․ Դավիթ Ղազինյանը իր ազատման լուրերի մասին

Լուրեր

10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
Բոլորը

«Ես ազատման հրաման չեմ ստացել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի իրացման գծով տնօրեն Դավիթ Ղազինյանը։ Մինչ այդ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ այսօր ՀԷՑ-ի՝ պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն արդեն տվել է Ղազինյանին ազատելու հրամանը։

«Դավիթ Ղազինյանը ՀԷՑ-ում ձև չունի մնալու»,-ասել էր Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում։

«Ես աշխատանքի վայրում եմ»,-ասաց Դավիթ Ղազինյանը՝ նշելով, որ ինքը Պետրոսյանին չի հանդիպել, սակայն, այլ աշխատակիցներ հանդիպել են։ «Տարբեր տեղակալների, աշխատակիցների հետ հանդիպել է։ Ես չեմ շփվել իր հետ»,-ասաց Ղազինյանը։

Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ պատրաստվում է հանդիպել նաև ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին։ Դավիթ Ղազինյանը փոխանցեց՝ տեղեկություն չունի Նարեկ Կարապետյանը հանդիպելու է Պետրոսյանի հետ, թե՝ ոչ։ Ղազինյանը հայտնեց, որ դեռ որևէ աշխատակից ՀԷՑ-ից չի ազատվել։ Թեմայի վերաբերյալ Ռոմանոս Պետրոսյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, չնայած, նա այսօր ՀԷՑ-ի գրասենյակի դիմաց հայտարարում էր, որ լինելու է բաց ու թափանցիկ։

Նարեկ Կիրակոսյան