Միլսի հայտարարությունը շատ վտանգավոր է, ստացվում է՝ մեզ խաբել են. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը շատ տրամաբանական է համարում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, ըստ որի՝ արցախյան հակամարտության կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» բացառվում է:

Նրա խոսքով՝ բոլոր փաստաթղթերում նման ձևակերպում է ներառված։ Factor.am-ի հետ զրույցում դեսպանը նշեց, որ Միլսի հայտարարությունը շատ վտանգավոր է այն առումով, որ ստացվում է, փաստորեն, մեզ խաբել են:

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ մենք ինչ-որ բան կարող ենք հանձնել: Այդպիսի բան գոյություն չունի, ընդհակառակը, մեզ պետք է իրենք հող տան, բայց փաստաթղթերի մեջ մեր ղեկավարները գնացել են այդ բանին, և սա թակարդ է, որի մեջ ընկել է Հայաստանը»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված այդ ժառանգությունը շատ դժվար հաղթահարելի է:

«Թե ինչպես կկարողանա Հայաստանը մանևրել, ինչպես կընթանա ղարաբաղյան հարցի զարգացումը, մեծ հարց է, և պետք է լարել ջանքերը՝ չշարունակելու համար այն, ինչ եղել է»,- նշեց մեր զրուցակիցը:

Արման Նավասարդյանը չբացառեց, որ ղարաբաղյան հարցով նախկինում բանակցել են «տարածք՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակում։

«Այն գաղափարը, օրինակ, որ պետք է լինի ընդհանուր պետություն. ինչպե՞ս կարելի է մի պետության հետ կազմել ընդհանուր պետություն, որն անհամբեր սպասում է՝ ոչնչացնելու քո տարածքները և ժողովրդին: Վերջին հաշվով՝ մեր ղեկավարությունն է գնացել Ստամբուլում խարտիա ստորագրել, մեր նույն ղեկավարությունն է, որ Մեղրիի խայտառակ բանաձևն առաջ քաշեց, բարեբախտաբար՝ դա չստացվեց: Ըստ երևույթին՝ «տարածք՝ խաղաղության դիմաց» ասվել է փակ դռների հետևում»,- ասաց Արման Նավասարդյանը՝ շեշտելով, որ պաշտոնապես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ նույն դիրքորոշումն ունեն, հանձնել «օկուպացրած հողերը», հետո կտեսնենք, թե դրա դիմաց ինչ կլինի:

Մեր զրուցակիցը նաև կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լինի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի հիմքում։

Անդրադառնալով ՀՀ վարած արտաքին բազմավեկտոր քաղաքականությանը՝ Արման Նավասարդյանն ընդգծեց մեր համագործակցությունը ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ու շեշտեց, որ Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարիների, վարում է հայաստանակենտրոն քաղաքականություն, և սա մեր արտաքին քաղաքականության նորությունն է:

«Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ այդքան պատվիրակներ եկան մեր երկիր և զարմացան, որ ՀՀ-ն պատրաստ է և՛ ՌԴ-ի հետ զարգացնել հարաբերությունները, և՛ ԱՄՆ-ի հետ՝ առաջ տանելով մեր երկրի կենսական հետաքրքրությունները»,- հավելեց նա:

Մանրամասները՝ Factor.am-ի հետ Արման Նավասարդյանի հարցազրույցում:

Աղավնի Սուքիասյան