Թրամփ․ «Հրաշք ենք գործել, Հայաստանը և Ադրբեջանը մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և դա պետք է տեղի ունենա մոտ ժամանակներում։

«Հայաստան, Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել, և դա (խաղաղության համաձայնագիրը) արդեն մոտ է նպատակին», –հայտարարել է Թրամփը ԱՄՆ սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա խոսքը հեռարձակել են ամերիկյան հեռուստաընկերությունները։

Օրերս Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ԱՄՆ-ն առաջարկ է արել Հարավային Կովկասում հաղորդուղիների ապաշրջափակմանը ամերիկյան ընկերության մասնակցության վերաբերյալ։ Factor TV-ի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է ամերիկյան կողմի աջակցությամբ նոր կոմունիկացիաների ստեղծմանը՝ երկաթգծերի և գերարագ ավտոճանապահների կառուցում Արաքս գետին զուգահեռ ճանապարհի վրա, մալուխային գծերի անցկացում Հայաստանի կենտրոնական հատվածներով։

Վարչապետը նաև հաստատել է, որ Ադրբեջանի հետ կա բանակցություն Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու շուրջ։ Սակայն դեռևս պաշտոնական աղբյուրները չեն հայտնում՝ արդյո՞ք դա տեղի կունենա ամերիկյան միջնորդությամբ՝ ինչը ակնարկում է նախագահ Թրամփը, թե՞ նախաստորագրում՝ երկկողմ ձևաչափով։ Ամեն դեպքում, նախագահ Թրամփի խոսքից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն ներգրավված է համաձայնագրի կնքման բանակցություններում։

Ռոբերտ Անանյան