Համաներումը տարածվելու է 650-800 հոգու վրա. մանրամասներ՝ գաղտնի փաստաթղթից, այն ԱԺ-ում է

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հինգ տարվա դադարից հետո համաներում կլինի: Հոկտեմբերի 5-ի կառավարության նիստի օրակարգ է ընդգրկվել համաներում հայտարարելու մասին նախագիծը: Այն քննարկվել է դռնփակ և հավանության է արժանացել:

Հոկտեմբերի 19-ին՝ ուրբաթ օրը, համաներում հայտարարելու մասին նախագիծը կքննարկվի ԱԺ-ի պետաիրավական և մարդու իրավունքերի մշտական հանձնաժողովում, իսկ հետո լիագումար նիստում:

Կառավարությունից Factor.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ համաներումը տարածվելու է ընդհանուր 650-ից 700 կալանավորի և դատապարտյալի վրա: Մեր մեկ այլ աղբյուր՝ Արդարադատության նախարարությունից, չբացառեց, որ այն կարող է հասնել մինչև 800-ի, քանի որ համաներում կիրառվելու է մի շարք հոդվածներով:

Քրեակատարողական հիմնարկները լավ բեռնաթափվելու են: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ համաներում կիրառվելու է նաև «Սասնա ծռերի» անդամների վրա, բացառությամբ նրանց, ովքեր կրակել են ոստիկանների վրա: Քննարկվում է նաև ցմահ բանտարկվածների հարցը, ովքեր 20 և ավելի տարի է արդեն պատիժ են կրում:

Հոկտեմբերի 27-ի գործը շրջանցվելու է:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանելով Factor.am-ի հարցին, թե քանի հոգու վրա է տարածվելու համաներումը, նշեց՝ հարյուրից ավելի անձանց վրա, իսկ «Սասնա ծռերի» անդամների մասով տեղեկացրեց, որ այս և մյուս հարցերին կանդրադառնա փակ քննարկումից հետո:

Երբ արդարադատության նախարարին խնդրեցինք հերքել կամ հաստատել՝ արդյո՞ք համաներվողների թիվը գերազանցում է կամ հասնում է 1000-ի, պատասխանեց. «Դրա վերաբերյալ տվյալները ճշգրիտ կհայտնեմ, երբ օրենքով դրա ժամկետը հասնի»:

Նշենք, որ այս համաներումը կատարվում է ի նշանավորումն Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի:

Հայաստանում կան 1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ: Հայաստանի անկախացումից առ այսօր համաներում է հայտարարվել 9 անգամ: Ստորև ներկայացնում ենք համաներում հայտարարելու ժամանակագրությունը և առիթները:

Առաջին համաներումը հայտարարվել է 1995թ. հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունման առիթով:

Երկորդ համաներումը հայտարարվել է կրկին 1995 թվականին, քանի որ «Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն էր կատարվել, որի արդյունքում համաներումը տարածվում էր նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի՝ (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) երկրորդ և երրորդ մասերի վրա:

1997թ. «առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81 հոդվածի առաջին մասի 1-ին կետով»՝ ՀՀ ազգային ժողովը դարձյալ որոշեց համաներում հայտարարել։

Չորրորդ համաներումը հայտարարվեց ՀՀ անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հինգերորդ համաներումը հայտարարվեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ՝ 2001թվականին:

Վեցերորդ համաներումը հայտարարվեց ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ՝ 2006 թվականին:

Յոթերորդ համաներումը հայտարարվեց 2009 թվականին:

Ութերորդ համաներումը հայտարարվեց 2011-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Իներորդ համաներումը հայտարարվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առիթով՝ 2013 թվականին:

Այս իրադարձություններից հետո որևէ անգամ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք համաներում չի հայտարարվել: Թեև համաներում ակնկալվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը նախընտրում էր կոնկրետ մարդկանց ազատ արձակել ոչ թե համաներման, այլ ներման միջոցով: Սրա վառ օրինակն այն էր, որ 2017 թվականին ազատ արձակվեց պետբյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը: Թեև նախագահականից չբացահայտեցին Խաչիկյանի ազատ արձակվելու պատճառը, բայց Բաղրամյան 26-ից տեղեկատվության արտահոսք եղավ, որ Սերժ Սարգսյանը նրան ներում է շնորհել: Ներում շնորհելիս Սերժ Սարգսյանը նախապատվությունը տալիս էր ինչ-որ ժամանակահատվածում իշխանության հետ կապ ունեցող մարդկանց, օրինակ, Մարգար Օհանյանին, Վազգեն Խաչիկյանին, Յուվեցի Կարոյի փեսային։