Հայտնի է, թե երբ կհրապարակվեն ընդունելության քննությունների արդյունքները

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը ներկայացրել է ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները՝ նշելով, որ ընդունելության քննությունների արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։

Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:

Այս տարի ևս դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնել 2 անգամ. առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ և երրորդ փուլերի քննություններն անցկացվել են հունիս և հուլիս ամիսներին:

ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ բուհերի ընդունելության նպատակով հատկացվել է 12126 տեղ, որից 2142-ը՝ անվճար, իսկ 9984-ը՝ վճարովի: Վճարովի համակարգ այս տարի ընդունվել է 9547 դիմորդ, իսկ անվճար՝ 1898:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ծանոթանալով ընդհանուր տվյալներին, հետաքրքրվել է թափուր մնացած տեղերի և այլ օրակարգային հարցերով: Հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը:

Անդրադառալով ազգային փոքրամասնություններին տրվող նպատակային տեղերի բաշխման հարցին՝ որոշվել է դրանք հատկացնել վճարովի համակարգ ընդունված այն դիմորդներին, որոնք հաղթահարել են քննությունների ընդհանուր առավելագույն միավորի 75%-ը (առնվազն 30 միավոր)։ Այդ թիմորդների թիվը 11 է, որոնցից 5-ը՝ իգական սեռի:

ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է, որ 114 դիմորդ չի հայտագրել բուհը և մասնագիտությունը: Նիստի ընթացքում որոշվել է միասնական քննություններ հանձնած, սակայն բուհ և մասնագիտություն չհայտագրած դիմորդներին մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլից հետո` հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների հայտագրումից և մրցույթի անցկացումից հետո առկա թափուր տեղերի պարագայում նրանց հայտագրվելու և մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռել:

Նիստում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր: