Եվրոպական ներդրումային բանկը 50 մլն եվրո վարկ է տրամադրում՝ Սյունիքի զարգացման համար

Լուրեր

24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
Բոլորը

Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ բանկը (ԵՆԲ) վարկ է տրամադրում Հայաստանի մարզում սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ բարելավելու համար կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են ջրամատակարարումը, առողջապահությունը և կրթական հաստատությունները։ Նախագիծը հանդիսանում է Թիմ Եվրոպա նախաձեռնության մի մասը՝ նպատակ ունենալով աջակցել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կայունությանը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունը՝ ստորև․

«Եվրոպական ներդրումային բանկի զարգացման ստորաբաժանումը՝ ԵՆԲ գլոբալ բանկը, 50 միլիոն եվրո վարկ է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ երկրի ամենահարավային մարզում սոցիալ-տնտեսական կարևոր նախագծերի համար։ Նոր ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի փոխվարչապետի Եվրոպական ներդրումային բանկի գլխավոր գրասենյակ կատարած առաջին պատմական այցի ընթացքում։

Հայաստանի կառավարությունը միջոցները կօգտագործի համայնքների կենսամակարդակի բարելավման և աճի խթանման համար՝ մեծացնելով հուսալի խմելու ջրի մատակարարման հասանելիությունը, ինչպես նաև բարելավելով տարածաշրջանում որակյալ կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիությունը։

Սյունիքի մարզը, որտեղ առկա են տնտեսական և ենթակառուցվածքային մարտահրավերներ, եղել է թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ Եվրամիության զարգացման ջանքերի կիզակետում։ Նախագիծը հանդիսանում է Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության մի մասը։  2023 թվականին մեկնարկած այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի հարավային տարածաշրջանի սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, որն առավելապես տուժել է 2020 թվականի ռազմական գործողություններից և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական սրացումից հետո Ղարաբաղի շուրջ 120,000 հայերի ժամանումից։

«Այսօր մեր կողմից համաձայնեցված ֆինանսավորումը Եվրոպական Միության՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացման և կայունության նկատմամբ կոլեկտիվ հանձնառության հզոր օրինակ է», – ասել է ԵՆԲ նախագահ Նադիա Կալվինյոն։ «Դա նշանակում է 30,000 մարդու համար խմելու ջրով ապահովում, առողջապահության և մասնագիտական վերապատրաստման բարելավում, ինչպես նաև կանանց ներառման վրա կենտրոնացում։ Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը միավորում է ԵՄ-ն, ԵՄ-ի տասը անդամ պետությունները և Շվեյցարիան, ինչպես նաև Եվրոպական վերականգնման և զարգացման բանկը։ Այն ժամանակ, երբ մենք ավելի քան երբևէ կարիք ունենք ամրապնդելու մեր գործընկերությունը, ես ամբողջ սրտով ողջունում եմ այս մոդելային համաձայնագիրը»։

«Այս ներդրումը արտացոլում է մեր անսասան նվիրվածությունը Հայաստանի կայուն զարգացմանը», – նշել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, որը վերահսկում է ԵՆԲ-ի գործունեությունը Հայաստանում։ «Սյունիքում կարևորագույն ծառայությունները բարելավելով՝ մենք նպաստում ենք դիմադրողականության կառուցմանը, խթանում ենք ներառական աճը և աջակցում ենք տարածաշրջանի համայնքներին՝ հաղթահարելու իրենց մարտահրավերները»։

«Այսօրվա հայտարարությունը ևս մեկ ապացույց է ԵՄ-ի հանձնառության՝ խթանելու Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական աճը Եվրոպայի թիմ մոտեցմամբ։ Դիմակայուն և ներառական հայկական հասարակությունը Դիմակայունության և աճի ծրագրի առաջնահերթություններից է, և գյուղական վայրերում ներդրումներ կատարելը կարևորագույն նշանակություն ունի համայնքների հզորացման և սոցիալական համախմբվածության խթանման համար։ Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ վարկը կուղղվի Սյունիքի մարզի ավելի քան 30,000 բնակիչների համար անվտանգ խմելու ջրի հասանելիություն ապահովելուն, ինչպես նաև առողջապահական և կրթական հաստատությունների, այդ թվում՝ պոլիկլինիկաների և մասնագիտական կենտրոնների արդիականացմանն ու ընդլայնմանը։ Դիմակայուն Սյունիքը շարունակում է ծառայել որպես համոզիչ օրինակ այն բանի, թե ինչպես Եվրոպայի թիմը, տեղական գործիչների հետ սերտ համագործակցությամբ, կարող է նպաստել հնարավորությունների, ներառման և երկարաժամկետ դիմադրողականության խթանմանը», – նշել է ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտա Կոսը։

«Այս շրջանակային վարկային համաձայնագիրը միտված է աջակցելու զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ռեսուրսներ հատկացնելով կարևորագույն հանրային ենթակառուցվածքներին, ինչպես նաև հասցեագրելով տեղահանված բնակչության հիմնական ենթակառուցվածքային կարիքները Հայաստանի հարավային մարզում: Հայաստանի կառավարությունը՝ իր համապատասխան նախարարությունների և Սյունիքի մարզպետարանի միջոցով, համակարգված աշխատում է այս օրակարգը առաջ մղելու ուղղությամբ՝ տարածաշրջանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով: Բանկի նախագահի և փոխնախագահի հետ այսօրվա հանդիպումները արդյունավետ էին, և մենք կարողացանք համաձայնեցնել մեր համագործակցությունը ընդլայնելուն ուղղված հստակ հաջորդ քայլերը: Մենք շնորհակալ ենք ԵՄ-ի և ԵՆԲ-ի մեր գործընկերների պատրաստակամության համար՝ մոբիլիզացնելու ֆինանսական ռեսուրսներ և տեխնիկական փորձագիտություն՝ Դիմակայունության և աճի ծրագրում նշված նպատակներին և ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգով սահմանված համատեղ առաջնայնություններին աջակցելու համար», – նշել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

EIB Global-ը սերտորեն համագործակցել է Հայաստանի իշխանությունների և տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ այս նախագիծը մշակելու համար։ Եվրոպական ներդրումային բանկի վարկից բացի, Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության գործիքը (EPTATF) էական աջակցություն են ցուցաբերում ինչպես նախագծերի նախապատրաստման, այնպես էլ իրականացման համար։

Նախապատմություն

EIB Global-ի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրամիության երկարաժամկետ վարկային հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն ֆինանսավորում է ներդրումներ, որոնք նպաստում են ԵՄ քաղաքականության նպատակներին։

EIB Global-ը ԵՆԲ խմբի մասնագիտացված ստորաբաժանումն է, որը նվիրված է միջազգային գործընկերությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցության մեծացմանը, և Global Gateway-ի հիմնական գործընկերն է։ Այն նպատակ ունի մինչև 2027 թվականի վերջը աջակցել 100 միլիարդ եվրոյի ներդրումների, ինչը կազմում է ԵՄ այս նախաձեռնության ընդհանուր նպատակի մոտ մեկ երրորդը։ Եվրոպայի թիմի շրջանակներում ԵՆԲ Գլոբալը խթանում է ամուր, կենտրոնացված գործընկերություններ զարգացման ֆինանսական այլ հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ։ EIB Global-ը ԵՆԲ խումբն ավելի է մոտեցնում մարդկանց, ընկերություններին և հաստատություններին՝ իր ամբողջ աշխարհում գտնվող գրասենյակների միջոցով։

ԵՆԲ-ի գլխավոր գրասենյակի լուսանկարները լրատվամիջոցների համար հասանելի են այստեղ։

Դիմակայուն Սյունիքի թիմ Եվրոպա նախաձեռնության մասին

Դիմակայուն Սյունիքի թիմ Եվրոպա նախաձեռնությունը, որը պաշտոնապես մեկնարկել է 2023 թվականի հունվարին, Եվրոպական Միության, Եվրոպական ներդրումային բանկի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և տասը ԵՄ անդամ պետությունների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախագիծ է, որին միանում է նաև Շվեյցարիան՝ որպես արտաքին գործընկեր։ 150 միլիոն եվրոյի համակցված ֆինանսական փաթեթով նախաձեռնությունը միավորում է ավելի քան 40 ընթացիկ նախագիծ, որոնք կենտրոնացած են սոցիալական և տնտեսական զարգացման, մունիցիպալ ծառայությունների, տեղական ենթակառուցվածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի և էներգետիկայի նկատմամբ կայունության վրա»։