Վրաստանում հայկական բեռների, այդ թվում՝ գազային ապրանքների անցումն արգելափակելու մասին տեղեկատվությունը կեղծ են որակել 

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ երկրում հայկական բեռների, այդ թվում՝ գազային արտադրանքի անցումն արգելափակելու մասին տեղեկատվությունը կեղծ է։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքում է որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից Վրաստանում հայկական բեռների (ներառյալ՝ գազային ապրանքների) ենթադրյալ «արգելափակման» վերաբերյալ տարածած հերթական ապատեղեկատվական հայտարարությանը և բացատրում, որ սա լիակատար սուտ է, ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, գերատեսչությանը վարկաբեկելուն և խնդիրը քաղաքական համատեքստ տեղափոխելու փորձին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ բեռնափոխադրումների աճի պայմաններում միջազգային փոխադրումներին մասնակցող տրանսպորտային միջոցների բոլոր մաքսային ընթացակարգերը կատարվում են հատուկ/ակտիվ ռեժիմով՝ դրանց անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ Բացի այդ՝ Վրաստանի տարածքում գործող բոլոր մաքսային անցակետերում մաքսային աշխատակիցները 24 ժամ պատրաստ են արագ իրականացնել ինչպես անհատների, այնպես էլ ուղևորատար և թեթև տրանսպորտային միջոցների ստուգման ընթացակարգերը։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն ընդգծում է, որ լրատվամիջոցների կողմից տարածված լուսանկարներն ու տեսանյութերը (գազային արտադրանքով բեռնված տրանսպորտային միջոցներ) չեն արտացոլում մաքսային անցակետերում, այդ թվում՝ Կազբեգի մաքսային անցակետում առկա իրական իրավիճակը, որտեղ կարճ ժամանակով բեռնատարների տեղաշարժի փոքր ուշացում է եղել, որն ամբողջությամբ վերացվել է»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Վերջին մեկ տարվա տվյալների համաձայն՝ Կազբեգիի մաքսային անցակետով երկու ուղղություններով էլ մաքսային ձևակերպումներ են կատարվել 364,670 բեռնատարի համար։ Ընդգծվում է, որ մաքսային հսկողության ընթացակարգերը խիստ մոնիթորինգի են ենթարկվում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության կողմից, և այդ գործընթացը կշարունակվի նաև ապագայում։

Բացի այդ, Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը կրկին կոչ է անում զերծ մնալ չստուգված և սխալ տեղեկատվության տարածումից։

Հավելենք, որ ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ էր արել դադարեցնել սահմանին հայկական բեռների արգելափակումը։

«Հայկական բեռների արգելափակումը խախտում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին։ Վրաստանը պետք է լինի իսկական գործընկեր, այլ ոչ թե ճնշման միջոց։ Նման գործողությունները վնասում են վստահությանը և տարածաշրջանային տնտեսական կայունությանը։ Սա պետք է անհապաղ դադարեցվի»,- նշել է Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի