Խնդիր՝ Գևորգ Պապոյանի համար․ ՌԴ սահմանին տասնյակ օրերով սպասող հայկական բեռնատարները քանի՞ օրում կանցնեն Վերին Լարսը

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

«Հուլիսի 1-14-ը Վրաստանից ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բարձված 103 բեռնատար» կամ «Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար»․ այս գրառումները երեկ՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքյան իր էջերում կատարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Թե ընդհանուր քանի՞ հայկական բեռնատար է հատում Ռուսաստանի սահմանը, նախարարը չի ներկայացնում։ Ավելին, որևէ նշում չի կատարում, թե քանի բեռնատար է մնում անցակետում։

Այժմ՝ հարց պրն Պապոյանին․ քանի՞ օր կպահանջվի, որ այսօրվա՝ հուլիսի 16-ի դրությամբ դեպի Ռուսաստան ուղևորվող և սահմանին իրենց հերթին սպասող 1006 բեռնատարներն անցնեն այդ սահմանը և բեռը կարողանան տանել հասցեատիրոջը։ Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ այս 1006-ը միայն ՀՀ պետհամարանիշերով մեքենաներն են, իսկ ընդհանուր առմամբ Վերին Լարսի անցակետի մոտ ներկայում 2760 մեքենա է հերթագրված։ Ավելին՝ սա միայն էլեկտրոնային եղանակով գրանցված հերթն է, իսկ շատերը դեռ չեն էլ գրանցվել։ Այս խնդիրը ևս մի բաղադրիչ ունի․ օրական այս հերթին նոր բեռնատարներ են ավելանում։

Ներկա պահին 10 օր առաջ հերթագրված և իր հերթին սպասող մեքենա կա։ Հուլիսի 7-ին  հերթագրվել է 162 ավտոմեքենա, հուլիսի 8-ին՝ 245, հուլիսի 9-ին՝ 289, և այլն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Factor.am-ին հայտնեցին միայն, որ «խնդրին տեղյակ են»։

Ուշագրավ է նաև, որ ըստ «Ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոն»-ի կայքի՝ այսօր ժամը 15։03-ից անցակետը դադարել է աշխատել՝ «եղանակային պայմանների պատճառով»։ Սակայն, ինչպես երևում է Factor.am-ին տրամադրված տեսանյութում՝ Վերին Լարսի անցակետի մոտ լիովին բարենպաստ, արևային եղանակ է։

Factor.am-ի տեղեկություններով՝ հերթն «առաջ գցելու» և սահմանը արագ հատելու «գինը» 8000-20000 ՌԴ ռուբլի է։

2025-ի հունիսի 23-ին լրացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը և նա ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից: Նոր մաքսային կցորդ դեռ չի նշանակվել։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը, հիշեցնենք, պետք է նպաստի Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպմանը, Ռուսաստանում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում ծագող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրների արագ բացահայտմանն ու օպերատիվ արձագանքմանը, Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների մասով ակտիվ և փոխշահավետ համագործակցության ապահովմանը:

Գայանե Խաչատրյան