Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում է

Լուրեր

05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար։ Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ էկոպարեկին կաշառք տալու համար Տավուշի մարզի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած ապօրինի ծառահատումը չկանխելու, համապատասխան իրավախախտումը չարձանագրելու և հետագայում նրա կողմից ապօրինի ծառահատումը թույլատրելու համար 2025 թվականի ապրիլի 9-ին նրանից կաշառք է ստացել:

Կաշառք ստանալու համար Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը, 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը և ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Էկոպարեկին կաշառք տալու համար Տավուշի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: