Խումբը կապ չունի որևէ համայնքապատկան մանկապարտեզի կամ դպրոցի հետ. Երևանի փոխքաղաքապետը՝ տարածված տեսանյութի մասին

Լուրեր

10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
Բոլորը

Այսօր ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանի էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երեխաների մի խումբ ուղեկցող անձի ուղեկցությամբ անցնում ճանապարհը՝ խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները և վտանգելով նրանց կյանքը։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը անդրադարձել է դեպքին՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը օպերատիվ կերպով իրականացրել է պարզման աշխատանքներ, և հաստատվել է, որ նշված խումբը կապ չունի որևէ համայնքապատկան մանկապարտեզի կամ դպրոցի հետ։

«Նախնական տվյալներով, խոսքը մասնավոր զարգացման կենտրոնի սաների մասին է։

Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ համագործակցելու ենք ԿԳՄՍ նախարարության հետ՝ համատեղ արձագանքման համապատասխան քայլեր մշակելու նպատակով։ Միաժամանակ դիմելու ենք ՀՀ Պարեկային ծառայությանը՝ խնդրելով կիրառել կարգապահական պատժամիջոց ուղեկցող անձի նկատմամբ»,- գրել է նա։