Ավարտվել է Չախոյանի և Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի միջև ծեծկռտուքի գործով նախաքննությունը

Լուրեր

04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
Բոլորը

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը:

Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը վարչական շրջանի շենքում անցկացվող հանրային լսումների ժամանակ, տեղեկանալով Ա.Չ.-ի՝ իր ընդունարանում գտնվելու և նրա մասնակցությամբ նախորդ օրը հեռախոսային խոսակցության ընթացքում փոխադարձ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու կապակցությամբ պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության մասին, դուրս է եկել աշխատասենյակից՝ Ա.Չ.-ին հարվածներ հասցնելու դիտավորությամբ միանալով ընդունարանում գտնվող վարչական շրջանի աշխատակազմի երեք աշխատակիցներին և Երևանի ավագանու անդամին: Վերջիններս, փոխլրացնելով միմյանց գործողությունները, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Չ.-ին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է միջին ծանրության վնաս:

Բացի այդ, 2025 թվականի ապրիլի 28-ին Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը և Ա.Չ.-ն հեռախոսային խոսակցության ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ: Դրանից հետո, Ա.Չ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ տարբեր լրատվամիջոցների համացանցի ուղիղ եթերի թողարկմամբ Երևան քաղաքի ավագանու անդամի հետ, ապրիլի 29-ին այցելել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք:

Վերջիններս վարչական շենքում իրենց կողմից նախապես հրավիրված տարբեր լրատվամիջոցների տեսախցիկների առջև հասարակության՝ լրագրողների, վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների, շենքում գտնվող այլ անձանց և տեսանյութը դիտողների նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, շենքի առաջին հարկի անցակետի մոտ փակցրել են վարչական շրջանի նախկին ղեկավարի լուսանկարները, միացրել վերջինիս հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում վիրավորական և անպարկեշտ արտահայտություններով ձայնագրությունը, որից հետո իրենց հետ նախապես վերցրած շշի մեջ առկա սպիտակ հեղուկը լցրել են նախկին ղեկավարի լուսանկարներին՝ խոչընդոտելով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի, աշխատակազմի 3 աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Հ.Ս.-ի նկատմամբ՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ), Ա.Չ.-ի և Մ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում հրավիրված հանրային քննարկումից առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանի, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա թիմակիցների և թաղապետարանի աշխատակիցների միջև:

Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։

Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել ու հայհոյել։

Հաջորդ օրը թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Եվ քանի որ Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատավայրում չէր եղել, ակցիայի կազմակերպիչները յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարների վրա, որոնք իրենց հետ տարել էին: