Գավառի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը կեղծ տեղեկանքներ է տրամադրել ու մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ-ի վարժական հավաքներից

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ բովանդակությամբ տեղեկանք այն մասին, թե իբր նշված անձը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այնուհետև վարչական ղեկավարը հիշյալ տեղեկանքը տրամադրել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի աշխատակցին՝ այն դնելով պաշտոնական շրջանառության մեջ, որի արդյունքում ՀՀ զինապարտ քաղաքացին ազատվել է վարժական հավաքին մասնակցելուց:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ վարչական ղեկավարը ստորագրել և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ է տրամադրել 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ կազմված ևս մեկ կեղծ տեղեկանք ՀՀ զինապարտ քաղաքացու համար՝ դարձյալ նշելով, որ վերջինս իբր բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, որի արդյունքում նշված անձը նույնպես չի մասնակցել 25-օրյա վարժական հավաքին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Վարչական ղեկավարի կողմից 2025 թվականի փետրվարի 11-ին տրամադրված տեղեկանքների հիմքով վերը նշված երկու անձինք չեն մասնակցել 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներին, որի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։