Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Լուրեր

10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
Բոլորը

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմը կլինի Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու ճյուղի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկը՝ Ջաֆար Փանահին, անցած տարի՝ 2024-ին, առաջին անգամ 15 տարվա արգելքից հետո Երևանում մասնակցեց 21-րդ «Ոսկե ծիրան»-ին որպես պատվավոր հյուր։ Փանահիին շնորհվեց Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Նրա ներկայությունը դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլ նաև՝ քաղաքական և մարդկային հաղթանակ։

Հայտնի ռուս կինոգետ Անտոն Դոլինը, ով անցյալ տարի փառատոնի ժամանակ Երևանում ներկայացրեց Փանահիի մասին իր հեղինակած գիրքը, Կաննի 2025 թվականի իր ռեպորտաժում հատուկ ընդգծեց, որ Փանահիին հանդիպել է 2024–ի ամռանը Երևանում, «Ոսկե ծիրան»-ի օրերին։ Նա հրապարակեց նաև լուսանկար և հիշեց, որ «Ոսկե ծիրան»-ն էր առաջին փառատոնը, որ հրավիրեց Փանահիին։ Այսպիսով Փանահիի վերադարձը մեծ փառատոնների բեմեր սկսվեց հենց Երևանից։

2025 թվականին՝ ընդամենը մեկ տարի անց, Ջաֆար Փանահին Կաննում հաղթանակ է գրանցում, իսկ նրա հաղթական ֆիլմը դառնում է 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը։

Արդեն երկու տասնամյակից ավելի՝ «Ոսկե ծիրան»-ը մնում է տարածաշրջանի ամենաազդեցիկ և միջազգային ճանաչում ունեցող կինոփառատոնը։ Փանահիի պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է փառատոնի՝ ազատ արվեստին, համաշխարհային մշակութային երկխոսությանը և ռեժիմներից անկախ կինոյի աջակցման բացառիկ առաքելությունը։ Ջաֆար Փանահիի ներկայությունը «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը դրա վառ ապացույցը կդառնա: