Վարորդական վկայականներ ձեռք բերելու համար քաղաքացիներից կաշառք է վերցրել, բայց խոստումը չի կատարել․ ՀԿԿ

Լուրեր

05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Մի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ հիմնավորվել է, որ  2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ,  Երևանի բնակիչն իր ծանոթին հայտնել է, որ կարող է ՀՀ ՆԳՆ Լոռու մարզի հաշվառման-քննական բաժնում աշխատող նախկին գործընկերների օգնությամբ կազմակերպել ապօրինի եղանակով մի շարք անձանց վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը՝ յուրաքանչյուր վկայականի դիմաց պահանջելով  300.000 ՀՀ դրամ գումար:

Դրանից հետո Երևանի բնակչի հաշվեհամարին փոխանցվել է կաշառքի առարկա հանդիսացող ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ՝ վարորդական իրավունքի չորս վկայականների դիմաց: Հետագայում, սակայն, հիշյալ անձը կաշառքի առարկան և փաստաթղթերը որևէ պաշտոնյայի չի փոխանցել և չի կազմակերպել վարորդական իրավունքի վկայականների տրամադրման գործընթացը, այլ կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ:

Վերը նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչը նույն մարզում բնակվող մի շարք անձանց հավաստիացրել է, թե կարող է վերջիններիս համար կաշառքի դիմաց կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներն անխոչընդոտ ստանալու գործընթացը և այդ նպատակով նրանցից պահանջել է տարբեր չափի գումարներ: Վերը նշված անձը, սակայն, խոստումը չի կատարել, որից հետո մարզի բնակիչները նրանից պահանջել են գումարները հետ վերադարձնել:

Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: