Ռոբերտ Քոչարյանը պահանջում է, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի իրենից

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է դատի տվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Այս անգամ Քոչարյանը դատարանից պահանջում է Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող նրա կողմից հրապարակված կեղծ տեղեկությունները։ Մասնավորապես, երկրորդ նախագահի համար հայցի հիմքը է հանդիսացել ԱԺ նախագահի՝ հունիսի 14-ի տելեգրամյան գրառումը: Factor TV-ն ներկայացնում է գրառումն առանց խմբագրման.

«Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել: Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում: Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս:

Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արիիի…»։

Ըստ Քոչարյանի՝ հայցը բավարարելու դեպքում, Սիմոնյանը պետք է իր տելեգրամյան և ֆեյսբուքյան էջերում հերքում տարածի հետևյալ բովանդակությամբ.

«2025 թվականի հունիսի 14-ին իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակվել են կեղծ, ակնհայտ անհիմն, զրպարտչական բնույթի տեղեկություններ։ Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նախկինում հայտնածս տեղեկություններըը իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսացել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք։»:

Երկրորդ նախագահը դրամական որևէ փոխհատուցում չի պահանջում, փոխարենը Սիմոնյանը հերքումից բացի նաև ներողություն պետք է խնդրի՝ որպես ներողության տեքստ գրելով հետևյալը․

«Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել»։

Շաբաթներ առաջ Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ հայց էր ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ տեքստով․

«Նախկինում իմ կողմից լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչել են հրապարակային արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու։ Ներկայումս ցանկանում եմ ներողություն խնդրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանից և հայտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին նախկինում հնչեցրածս արտահայտությունները եղել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք, ինչի համար զղջում եմ»։

Բացի դրանից, պաշտոնաթող նախագահը դատարանից պահանջել էր Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ զրպարտության և 3 միլիոն դրամ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:

Ռոզա Վարդանյան