«Նույն ձևով կարելի էր Վլադիմիր Գասպարյանին և Սերժ Սարգսյանին նշանակել»․ իրավապաշտպանները՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Լուրեր

19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
19.04.2024 | 20:16
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.04.2024 | 20:02
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
19.04.2024 | 19:39
208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները
19.04.2024 | 19:32
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան
19.04.2024 | 19:30
«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 19:21
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
19.04.2024 | 19:10
Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը
19.04.2024 | 19:00
ՀՀ-ն պետք է Ադրբեջանին ասի՝ այո, ադրբեջանական գյուղեր են, բայց պարտադիր քննարկելու ենք ողջ սահմանի հարցը․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:52
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները պարգևատրվել են «Լրատվամիջոցների ազատության համար մրցանակով»
19.04.2024 | 18:46
«Փորդ կթափեմ»․ քաղաքացին պնդում է՝ Բյուրեղավանի համայնքապետը իրեն առևանգել է, վերջինս զավեշտ է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:30
A-politic Վարդան Ոսկանյանի հետ․ ԱՆՈՆՍ
19.04.2024 | 18:24
Այցը պատմական էր, օրակարգը՝ հագեցած․ ամփոփվել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա
19.04.2024 | 18:15
Կրեմլի՝ ՀՀ-ով զբաղվող պաշտոնյաները տապալել են իրենց աշխատանքը․ ՌԴ-ին ևս ծանր հետևանքներ է լինելու․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում հակասական մեկնաբանություններ առաջացրեց:
«ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որ զարգանա մի այնպիսի երևույթ, որը կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ հետապնդվում են այն պատճառով, որ նրանք գործունեություն են ծավալել նախկին իշխանությունների հետ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Factor.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «Պետք է ենթադրեմ, որ վարչապետը նկատի ուներ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց: Բայց Հունան Պողոսյանը քաղաքական գործիչ չէ: Այստեղ քաղաքական խտրականության մասին խոսք չի կարող լինել: Ես կհասկանայի, եթե խոսքը վերաբերեր Շարմազանովին, Աշոտյանին կամ Սերժ Սարգսյանին: Այստեղ ուրիշ հարց պետք է դիտարկել`որքանո՞ վ է Հունան Պողոսյանը պատասխանատու իր պաշտոնավարման շրջանում մարդու իրավունքների խախտումների համար:
Չմոռանանք, որ մեր և այլ կառույցների բազմաթիվ զեկույցներում կան բազմաթիվ տվյալներ ՀՀ ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների մասին: Այդ կառույցի միջոցով ճնշվել և հետապնդվել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ակտիվիստներ:
Իհարկե, մեր տրամադրության տակ չկա որևէ իրավական ակտ, բայց զարմանալի կլինի, եթե ոստիկանության ղեկավարներից մեկը կապ չունենա թվարկածս երևույթների հետ:
Քանի դեռ չի իրականացվում անցումային արդարադատություն, նոր Հայաստանում կարող ենք ունենալ այդպիսի նշանակումներ: Այս նշանակումը չեմ համարում առանձին արտառոց երևույթ: Պետք է ամբողջական գնահատական տրվի նախկին ավտորիտար ռեժիմին: Դա անպատժելի մարդկանց պատժելի դարձնելու ճանապարհն է, որ հետագայում Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը կամ այլ մեկը չհավակնի այդպիսի պաշտոնի»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համար Պողոսյանի նշանակումն անընդունելի է:
Տիկին Ալեքսանյանը հիշատակեց «Էլեկտրիկ Երևանի» բռնությունները, որոնցում, ըստ նրա, մեծ էր Հունան Պողոսյանի դերը:
Մեր զրուցակցի խոսքով`Հունան Պողոսյանը միշտ ծառայել է նախկին ռեժիմին և եղել է օրենքից դուրս: «Ինձ համար հասկանալի չէ Փաշինյանի`ռասիզմի մասին հայտարարությունը: Նույն ձևով կարելի էր Վովա Գասպարյանին և Սերժ Սարգսյանին նշանակել: Եթե Օսիպյանի նշանակումը բացատրվում էր կոռումպացված չլինելով, ապա Պողոսյանը ոստիկանության ամենահարուստ պաշտոնյաներից է: Չկա մի պատճառ, որ հասկանամ այս նշանակման տրամաբանությունը»,-ասաց Ալեքսանյանը:
Լևոն Փանոսյան