Ձերբակալվել են Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը և ՀՅԴ անդամ Արսեն Մարտոյանը

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից տեղեկացրել էին, որ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը և խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ խուզարկությունների արդյունքում առգրավվել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը և բերման ենթարկվել Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ տեղեկացրել է, որ այս պահին արգելում են տեսակցել Տարոն Մանուկյանին։ Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։

Ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Factor TV-ի նկարահանող խումբն այս պահին ուղիղ հեռարձակման աշխատում է Երևանի քննչական վարչության շենքի մոտից։

Factor TV-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից այս պահին չմեկնաբանեցին իրավապահ մարմինների գործողությունների հանգամանքները՝ խոստանալով ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն տարածել։

Անի Թամրազյան