Առանձնատունը ես չեմ կառուցել․ մտերիմ անձ է, նախաքննական գաղտնիքից ելնելով անունը չեմ կարող տալ․ Սեյրան Օհանյանը՝ իր մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Մեղադրանքը չեմ ընդունում, ապօրինի գործընթացներ են և ունեն քաղաքական ենթատեքստ։ Ես այս գործով 2018 թվականին եմ հարցաքննվել, և եթե խնդիր կար, ապա 2018-ին կարող էին մեղադրանք առաջադրել»,- Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով իր մեղադրանքին, ասաց Պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ Օհանյանի բացակայությամբ քննել է նրան պատգամավորական անձեռնմխելիութունից զրկելու հարցն ու դրան համաձայնություն տվել։

Օհանյանն ասաց, որ ինքն առողջական խնդիրներով պայմանավորված չի ներկայացել նիստին, և իր բացակայությամբ իր անձեռնմխելության հարցը քննարկելը խախտել է իր իրավունքը։

Այնուամենայնիվ, Օհանյանը համոզմունք հայտնեց, որ, անկախ իր ներկայանալու կամ չներկայանալու հանգամանքից, ինքը զրկվելու էր անձեռնմ՛խելիությունից։

Օհանյանին մեղադրում են «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված հողատարածքը զավթելու և ինքնակամ առանձնատուն կառուցելու մեջ, որը չի հայտարարարգրել։

«Առասնձնատունն ինձ չի պատկանում, եթե պատկաներ, կլիներ Օհանյան Սեյրանի անունով։ Ինչ- որ պահ ես որոշակի առումով օգտագործել եմ այն»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ բացահայտ սուտ է, որ հայտարարագրի մեջ նշում չի կատարվել առանձնատան մասին։ Ըստ պատգամավորի՝ իր հայտարարագրում նշված է օրերի քանակը, երբ է օգտագործել առանձնատունը։

«Առանձնատունը ես չեմ կառուցել, մտերիմ անձ է, որի անունը չեմ կարող տալ՝ նախաքննական գաղտնիքից ելնելով»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան