Միջնորդություններ ենք ներկայացրել, որոշումը մի քանի ժամից կհրապարակվի. Սարգսյանի փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
Բոլորը

«Միջնորդություններ ենք ներկայացրել կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք, գրավ, տնային կալանք, նաև վարչական հսկողություն։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։

«Գրավն ըստ էության 15 միլիոնի չափով ենք նախատեսել, բայց նաև գրել ենք, որ այն ողջամիտ գումարը, որը դատարանը կգտնի բավարար մեղադրյալի պատշաճ վարքագիծը կանխորոշելու հարցում»,- ներկայացրեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ քննվում էր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը։ Ուշագրավն այն է, որ միջնորդությունը պիտի քննվեր Երևանի քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրում, սակայն միջնորդությունը մակագրվել էր Արտակ Կարապետյանին, որն ավելի վաղ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Դատարանը բացատրել է, որ Երևանի քրեական դատարանի բոլոր դատավորներն են ներգրավված եղել հերթապահության գրաֆիկում։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրը ներկայացնելու ժամանակ ասել էր՝ կա հիմնավոր կասկած, որ ազատության մեջ գտնվելով՝ Արթուր Սարգսյանը կարող է դիմել փախուստի։ Ինքը՝ Սարգսյանը երեկ ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարող էր այս երկու շաբաթների ընթացքում հեռանալ Հայաստանից, բայց այդ քայլին չի դիմել։

Ավելի վաղ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ իշխող կուսակցությունը 62 կողմ ձայնով համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։

Ըստ միջնորդագրում ներկայացված գաղտնալսումների՝ Արթուր Սարգսյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման և այլ համախոհների հետ քննարկել է կազմակերպչական, պատրաստակամ ցուցարարների հավաքագրելու հարցեր, որ իրենց պատկերացրած սցենարն իրագործեն: Ըստ միջնորդագրի՝ քննարկել են անկարգություններ, խուլիգանություններ՝ ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու սցենար: Միջնորդության համաձայն՝ պատգամավորը շարժման համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց՝ հարվածային, խմբերում ընդգրկելու համար: Արթուր Սարգսյանը երեկ Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ «կտրտած-կպցրած ձայնագրություններ են, որոնց մեջ հանցանք չկա»։

«Մնացածը նախաքննությունը ցույց կտա, բայց դա ոչինչ ա, փուչիկ ա և ժամանակի ընթացքում այդ փուչիկը կտրաքի»,- ավելացրեց Արթուր Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան