Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի է ներդրվել
Հասարակություն
09.07.2025 | 14:17
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է երթևեկության կազմակերպման փոփոխության մասին, որով պետք է ապահովվի տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ու հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունը։
«Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։