Մայր Աթոռում այս պահին իրավիճակը հանգիստ է․ արդյո՞ք իրավապահները կմտնեն Էջմիածին

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակն այս պահին հանդարտ էր, ոստիկանական զորքերի կուտակումներ կամ իրավապահ համակարգի աշխատակիցներ տարածքում չեն երևում։ Այս մասին հայտնում է տեղում աշխատող Factor TV-ի լրագրողը։

Հիշեցնենք՝ երեկ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ իրավապահներն այսօր կրկին ներխուժելու են Մայր Աթոռ, մարզերից քննիչներ են բերվելու։ FactorTV-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հերքեց տեղեկությունը։

Անցնող մեկ ամսվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել էր՝ Գարեգին Բ-ն պետք է ազատի Վեհարանի, տեղի ունենան կաթողիկոսի արտահերթ ընտրություններ։ Երեկ առավոտ էլ Փաշինյանը գրել էր․

«Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»։

Թե ինչպես էր իշխանությունն այս գործընթացն իրականացնելու, ի՞նչ մեխանիզմներ են գործի դրվելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկեղեցին պետությունից անջատ է, Փաշինյանն ու թիմակիցները դեռ չեն մանրամասնում։

Երեկ էլ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էր իր խորը մտահոգությունն է հայտնել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալության կապակցությամբ.

«Հայ առաքելական եկեղեցին յուրահատուկ և հարգված տեղ ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև համաշխարհային քրիստոնեական ընտանիքի էական և անփոխարինելի անդամ է, որը խորապես նպաստում է էկումենիկ շարժմանը»,- ասվում էր հայտարարության մեջ։

Ռոզա Վարդանյան