Շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 216 միլիոն դրամի թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվել են Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին:

Ըստ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 40-ամյա տղամարդու վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրանման հետքերով կաթուցիչ, նաև` ծալովի դանակ:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դատարանի որոշմամբ 40-ամյա տղամարդու տունը խուզարկվեց։

Հայտնաբերվեցին տարատեսակ թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով զանգվածներ, մասնավորապես՝ 3 կիլոգրամ 742 գրամ ափիոն, 1 կիլոգրամ 850 գրամ մարիխուանա, 596 գրամ մեթամֆետամին, 256 գրամ հաշիշ ու մեթադոնի 10 հաբ, նաև`գնդացրի երկու փամփուշտ:

Միայն այս բացահայտմամբ շրջանառությունից դուրս է բերվել շուկայական արժեքով շուրջ 216 միլիոն դրամի թմրամիջոց»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։