ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից կզրկեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ՔՊ-ն 62 կողմ ձայնով համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրը ներկայացնելու ժամանակ ասել էր՝ կա հիմնավոր կասկած, որ ազատության մեջ գտնվելով՝ Արթուր Սարգսյանը կարող է դիմել փախուստի։

Ավելի վաղ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ իշխող կուսակցությունը 62 կողմ ձայնով համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը իր ելույթից հետո դուրս էր եկել ԱԺ նիստերի դահլիճից՝ չպատասխանելով պատգամավորների հարցերին։ Նրա վերաբերյալ հարցերի քննարկմանը և քվարկություններւ չէին մասնակցում երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Սարգսյանը հայտարարել էր, որ ամեն ինչ որոշված է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։ Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել էր, որ պատրաստվում է 4 անչափահաս երեխաների, կնոջ հետ գնալ եկեցեցի, մոմ վառել և ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հայտնել էր, որ ըստ միջնորդագրում ներկայացված գաղտնալսումների՝ Արթուր Սարգսյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման և այլ համախոհների հետ քննարկում է կազմակերպչական, պատրաստակամ ցուցարարների հավաքագրելու հարցեր, որ իրենց պատկերացրած սցենարն իրագործեն:

Ըստ միջնորդագրի՝ քննարկում են անկարգություններ, խուլիգանություններ՝ ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու սցենար: Ըստ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության՝ պատգամավորը շարժման համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց՝ հարվածային, այսինքն՝ ակտիվ գործողությունների խմբերում ընդգրկելու համար:

Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման ակտիվ մասնակիցներից է: Պայքարին միացել էր սկզբից՝ Տավուշից:

Հունիսի 26-ի առավոտյան հայտնի դարձավ, որ խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների, ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

 

 

Մանրաամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան