Կա հիմնավոր կասկած, որ ազատության մեջ գտնվելով՝ Արթուր Սարգսյանը կարող է դիմել փախուստի․ դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
Բոլորը

«Մենք ունենք ենթադրություն, առկա հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի»,- այս մասին ԱԺ-ում    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին միջնորդության ներկայացման ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ըստ գլխավոր դատախազի՝ ազատության մեջ մնալով՝ Արթուր Սարգսյանը կարող է ձեռնամուխ լինել արդեն իսկ նախապատրաստված հացանքների իրագործմանը՝ այդ կերպ կատարելով Քրեական օրենսգրքով նախատեսած հանցանք:

«Արթուր Սարգսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարման եղանակները, դրանցում ներգրավված անձանց քանակը, և նրանց հետ Արթուր Սարգսյանի ունեցած կապերը հիմնավոր կասկած են հարուցում այն մասին, որ նա կարող է ոչ միայն ապօրինի ազդեցություն ունենալ վարույթով ներգրավված անձանց, գործով դեռևս չհարցաքննված անձանց վրա, այլ նաև թաքցնել կամ ոչնչացնել վարույթի համար նշանակություն ունեցող նյութերը»,- ասաց Վարդապետյանը։

Ավելի վաղ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ իշխող կուսակցությունը 62 կողմ ձայնով համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը իր ելույթից հետո դուրս էր եկել ԱԺ նիստերի դահլիճից՝ չպատասխանելով պատգամավորների հարցերին։ Նրա վերաբերյալ հարցերի  քննարկմանը և քվարկություններւ  չէին մասնակցում  երկու  ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Սարգսյանը հայտարարել էր, որ ամեն ինչ որոշված է իրեն անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։ Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել էր, որ պատրաստվում է 4 անչափահաս երեխաների, կնոջ հետ գնալ եկեցեցի, մոմ վառել և ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե։ ԱԺ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հայտնել էր, որ ըստ միջնորդագրում ներկայացված գաղտնալսումների՝ Արթուր Սարգսյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման և այլ համախոհների հետ քննարկում է կազմակերպչական, պատրաստակամ ցուցարարների հավաքագրելու հարցեր, որ իրենց պատկերացրած սցենարն իրագործեն:

Ըստ միջնորդագրի՝ քննարկում են անկարգություններ, խուլիգանություններ՝ ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու սցենար: Ըստ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության՝ պատգամավորը շարժման համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց՝ հարվածային, այսինքն՝ ակտիվ գործողությունների խմբերում ընդգրկելու համար:

Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման ակտիվ մասնակիցներից է: Պայքարին միացել էր Տավուշից մեկնարկած երթից:

Հունիսի 26-ի առավոտյան հայտնի դարձավ, որ խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների, ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։