«ՀայաՔվե»-ն եկեղեցու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունների մասին հանցագործության հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

«ՀայաՔվե» նախաձեռնությունը, ուսումնասիրելով հակաեկեղեցական արշավը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ և ՔՊ որոշ անդամների գործողությունները հանցագործության հատկանիշներ են պարունակում։

«Հույս ունենք, որ այս անգամ տիկին դատախազը կհարուցի քրեական գործ, քանի որ բոլոր հիմքերն առկա են։ Շուրջ հինգ քրեական հոդվածով են անցնում նրանց գործողությունները, ոչ միայն Փաշինյանի, այլև նրա տիկնոջ, խմբակի անդամների՝ Ռուբեն Ռուբինյանի, Վահագն Ալեքսանյանի և ուրիշների ստատուսները, հայտարարությունները»,- ասաց Պետրոսյանը։

Իր հերթին, «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ իրենք փաստաթղթավորել են վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ու իրավական գնահատական տվել դրանց։

«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք սկսել են կազմակերպված գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն։ Իշխանության տարաբնույթ հայտարարությունները վերաբերում են Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածների հանցակազմի` ատելության խոսք, կրոնական կազմակերպության աշխատանքին միջամտում, անձի անձնական գաղտնիքի բացահայտում, ինչպես նաև պաշտոնական լիազորությունների չարաշահում»,- ընդգծեց նա։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները տեղեկացրեցին, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու նաև իրավապահ մյուս մարմիններին՝ ՔԿ, Հակակոռուպցիոն կոմիտե և այլն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական գրառումն է արել Գարեգին Բ-ի մասին՝ ֆեյսբուքում գրելով․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»։

Մանյա Պողոսյան