Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Մայր Աթոռում իրավապահների գործողությունների և հոգևորականների ձերբակալության կապակցությամբ

Լուրեր

10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն է տարածել  Հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Այն տարածվել է խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայի անունից։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալության կապակցությամբ։ Հայ առաքելական եկեղեցին յուրահատուկ և հարգված տեղ ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև համաշխարհային քրիստոնեական ընտանիքի էական և անփոխարինելի անդամ է, որը խորապես նպաստում է էկումենիկ շարժմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ սրբազան վայրերում ուժի կիրառման և հոգևորականների ձերբակալման մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության վերաբերյալ։

«Մենք նաև գիտակցում ենք այն ազդեցությունը, որ հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին: Լեզուն, որը կարող է ընկալվել որպես թշնամական կամ արհամարհական կրոնական համայնքների նկատմամբ, վտանգում է խորացնել հասարակական բաժանումներն այն ժամանակ, երբ միասնությունն ու փոխըմբռնումն ամենաանհրաժեշտն են»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Այս լույսի ներքո, ԵՀԽ-ն հարգալից կերպով կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝

Ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունը և օրինական իրավունքները;

Զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կազմակերպությունների թիրախավորում կամ հանրային թշնամանք հրահրում;

Պահպանել կրոնական ազատության, օրենքի պատշաճ ընթացակարգի և հավատքի խաղաղ իրականացման սկզբունքները;

Խրախուսել պետական ​​հաստատությունների և կրոնական համայնքների միջև բաց և կառուցողական երկխոսությունը։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու անսասան դերը վաղուց նպաստել են հայ ազգի հոգևոր կյանքին և դիմակայունությանն ու համաշխարհային քրիստոնեական եղբայրությանը։ Մենք շարունակում ենք աղոթել Հայաստանի առաջնորդների շրջանում իմաստության և խորաթափանցության, հոգևորականության և հավատացյալների բարեկեցության, ինչպես նաև արդարության, խաղաղության և բոլորի նկատմամբ հարգանքի վրա հիմնված լուծման համար։ Այս կարևոր պահին մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ գործել պատասխանատվությամբ, զգայունությամբ և արժանապատվությունը, երկխոսությունը և խաղաղ համակեցությունը պահպանող արժեքների նկատմամբ համատեղ հանձնառությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի