ԱԺ-ն պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»․ ՄԻՊ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՄԻՊ Մանասյանը դատապարտում է այսօր խորհրդարանում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։

Հայտարարությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»:

Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստի օրակարգում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցն էր քննարկվում։ Արթուր Սարգսյանի ելույթից հետո իրավիճակը ԱԺ նիստերի դահլիճում լարվեց, նիստը նախագահողը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։ Վեճ ու հրմշտոց սկսվեց։