ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Մասիս Մելքոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին դիմել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Ըստ Էթիկայի հանձնաժողովի՝ Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին, հայտնել է, որ եթե մեղադրյալը որոշել է ցուցմունք տալ, ապա պետք է պատասխանի բոլոր հարցերին, մեղադրյալին չի պարզաբանել սուտ ցուցմունք տալու դեպքում սահմանված քրեական պատասխանատվության մասին մինչև այն պահը, երբ տուժողի ներկայացուցիչը հորդորել է նախազգուշացնել:

Բացի այդ՝ մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել, ապա ընկերություններից մեկից փաստաթղթեր պահանջել, և չստանալով դրանք՝ հաղորդում ներկայացրել Դատախազություն այն մասին, որ իր կայացրած դատական ակտը չի կատարվել: Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վերը նշված բոլոր գործողություններն արդեն իսկ կատարված են եղել, երբ մեղադրյալի դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Մասիս Մելքոնյանը վարույթի վերաբերյալ բացատրություն ներկայացնելու ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, ժամկետը երկարացվել է մինչև 2025-ի ապրիլի 18-ը: Մելքոնյանը մեկ օր առաջ՝ ապրիլի 17-ի նիստով իր նախաձեռնությամբ անթույլատրելի է ճանաչել մեղադրյալի հարցաքննությունը:

Էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը երեկ կայացած ԲԴԽ նիստի ընթացքում ասացին, որ թեև մեղադրյալի հարցաքննությունն անթույլատրելի է ճանաչվել՝ դրան հաջորդած և դրանից բխող մյուս ապացույցները չեն ճանաչվել անթույլատրելի, մինչդեռ այս դեպքում գործում է «թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են» կանոնը։

Մասիս Մելքոնյանը իր գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ընդունեց, որ մեղադրյալին չի պարզաբանել լռելու և սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին, բայց պարզաբանեց, որ շփոթել է նախկին և նոր քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, իսկ այն պահից, երբ հասկացել է, որ սխալվել է, շտկել է իրավիճակը և մեղադրյալին նախազգուշացրել սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Դատավորը նաև ԲԴԽ-ին հայտնեց, որ մեղադրյալի հարցաքննությունն անթույլատրելի ապացույց ճանաչելուց հետո նրան կրկին ցուցմունք տալու հնարավորություն է տրվել:

Ինչ վերաբերում է վկայի հարցաքննությանը՝ այն չի ավարտվել, հետևաբար, ապացույց լինել չի կարող, պայմանագրերն էլ պահանջել է ոչ թե մեղադրյալի հարցաքննության հիման վրա, այլ տուժողի միջնորդության:

Արաքս Մամուլյան