Չինաստանը կարող է խնդրել Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի վրա․ Ռյուտե

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն չի բացառել, որ Ռուսաստանը կարող է հարձակվել դաշինքի տարածքի վրա՝ Չինաստանի խնդրանքով։

«Եթե Չինաստանը որոշի ուժ կիրառել Թայվանի նկատմամբ, ապա ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինը կարող է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Եվրոպացիների ուշադրությունը շեղել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող իրավիճակից՝ հարձակվելով ՆԱՏՕ-ի տարածքի վրա»,-նշել է նա The New York Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ հուլիսի 5-ին։

Ռյուտեի խոսքով՝ նման սցենարի հավանականությունը գնալով աճում է։ Այդ առնչությամբ նա նշել է երկու հիմնական քայլի անհրաժեշտությունը Պեկինին և Մոսկվային զսպելու համար։ Առաջինը վերաբերում է արևմտյան դաշինքի հավաքական ամրապնդմանը, «որպեսզի ռուսները երբեք չհարձակվեն»։ Երկրորդ պարտադիր քայլը Ռյուտեն անվանել է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ համատեղ աշխատանքը՝ պաշտպանության արդյունաբերության և նորարարությունների ոլորտում։ Այս համագործակցությունը ակտիվորեն խթանում է ԱՄՆ վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ընդգծել է Ռյուտեն։

«Մեր առաջ կանգնած է հսկայական աշխարհաքաղաքական մարտահրավեր։ Եվ դա նախևառաջ վերականգնվող Ռուսաստանն է, որն անհավատալի արագությամբ է վերազինվում՝ առանց նախադեպի ժամանակակից պատմության մեջ։ Այժմ նրանք երեք ամսում երեք անգամ ավելի շատ զինամթերք են արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր անդամները՝ միասին վերցրած՝ մեկ տարում»,-պնդել է դաշինքի գլխավոր քարտուղարը։