Մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը․ ՀՌՀ-ն՝ ռուսական ալիքների մասին

Լուրեր

12.01.2026 | 01:05
«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 23:59
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը
11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ կապված ռուսական «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստաալիքներով Հայաստանի մասին ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակությամբ հաղորդումների հետ։ ՀՌՀ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը․ հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար։

ՀՌՀ-ի հայտարարությունը՝ ստորև․

«2020 թ. դեկտեմբերին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակներից էր «ՀՀ և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացումը հեռահաղորդակցության բնագավառում»: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվեցին «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստածրագրերը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շարունակաբար արձանագրել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ Համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:

Այսպես, Համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ ռուսական կողմը պարտավորվում է Հայաստանի հանրային հեռարձակողին տրամադրել ունիվերսալ հեռարձակման լիցենզիա, որը իրավունք կտար հեռարձակում իրականացնել ՌԴ ամբողջ տարածքում։ Համաձայնագրի ստորագրելուց անցել է 4․5 տարի, սակայն մինչ այսօր մեր Հանրային հեռուստաալիքը չի հեռարձակվում Ռուսաստանում, ավելին՝ հետագա երկկողմ քննարկումների ժամանակ հայկական կողմին հայտնի է դարձել, որ «ունիվերսալ հեռարձակման լիցենզիա» հասկացություն ՌԴ օրենսդրությունում գոյություն չունի։

Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՌԴ հեռուստաալիքները պարտավորվում են պահպանել ՀՀ օրենսդրությունը, բացառել հայ ժողովրդի և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ հաղորդումները, ինչպես նաև միջամտությունը ՀՀ ներքաղաքական կյանքին։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վերընշված հեռուստաալիքները բազմիցս հեռարձակել են հաղորդումներ, որոնք պարունակել են Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ ու խեղաթյուրված գնահատականներ, փաստերը փոխարինել են հուզական ու ագրեսիվ բնորոշումներով:

Համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է հեռարձակման պետության տարածքում ազգային տոների և հիշատակի օրերի կանոնների հարգում։ Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը արգելվում է։ Այս դրույթը ևս խախտվել է պայմանագրի կնքումից ի վեր։

Թվարկած այս և բազմաթիվ այլ պատճառներով է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի Հայաստանում վերահեռարձակման նպատակահարմարությունը վաղուց դարձել է լայն հասարակության քննարկման առարկա։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին շարունակում են հասցեագրվել բազմաթիվ բողոքներ, առաջարկներ, կարգավորող մարմնից պահանջում են թույլ չտալ Հայաստանի Հանրապետության հանրային մեդիատարածքը վերածել ամենաթողության միջավայրի, որտեղ վիրավորանքը, ապատեղեկատվությունը, գռեհիկ բառապաշարը, բռնության արդարացումն ու մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը դառնում են նորմ ու բացասաբար են ազդում հանրային գիտակցության և վարմունքի վրա։

Թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ հեռուստաընկերությունների ուղերձները չեն կարող նպաստել նաև մեր երկու պետությունների հասարակությունների իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին։

Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պարբերաբար և հետևողականորեն դիմել է ՀՀ Կառավարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ներկայացնելով արձանագրված խախտումները։ Առաջարկել ենք համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ուղղված օտարերկրյա հեռարձակողների նկատմամբ կարգավորող մարմնի վերահսկողական լիազորությունները լիարժեք իրականացնելուն, ինչպես նաև կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ազգային Ժողով ներկայացվող ՀՌՀ տարեկան հաղորդումներում նույնպես բարձրաձայնել ենք այս խնդիրը: Կառուցողական երկխոսության միջոցով փորձել ենք լուծել հակասությունները ՌԴ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում:

Սակայն պետք է խոստովանենք, որ ՌԴ այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։

Հանձնաժողովը վերահաստատում է իր դիրքորոշումը․ հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Մեր առաջնային պարտականությունն է պաշտպանել հանրային շահը, ազգային արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիների՝ հավասարակշռված ու արժանահավատ աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքը»։

 

Factor TV-ն անդրադարձել էր թեմային իր «ՔՊ-ն պայման է դնում ռուսների առջև․ ռուսական ալիքների հեռարձակում ՀՀ-ում կդադարեցվի՞» վերտառությամբ տեսանյութում։