Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ։ «Քիչ առաջ ավարտվեց գրեթե մեկ ժամ տևած հերթական զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև», – ասել է դիվանագետը: