ՀՀ նախագահը դոլարով և եվրոյով վարկեր է վերցրել․ Վահագն Խաչատուրյանի հայտարարագիրը

Լուրեր

28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 2024 թվականին վերցրել է 10 հազար դոլար և 10 հազար եվրո վարկ, սակայն եկամուտների բաժնում այս գումարները չի ներկայացրել, այդպիսով՝ հրապարակային չէ նաև դրանց ծագման աղբյուրը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Խաչատուրյանը նախագահի աշխատակազմից անցած տարի ստացել է մոտ 17․1 մլն դրամ աշխատավարձ։

2024-ի տարեվերջի դրությամբ Խաչատուրյանի բանկային հաշիվներին եղել է ընդհանուր 54 մլն դրամ և 610 դոլար, իսկ կանխիկ ունեցել է 1․2 մլն դրամ և 20 հազար դոլար։

Նախագահը հայտարարագրել է Կենտրոնում բնակարանը և ավտոտնակը, հողամասեր Երևանի Արաբկիրում և Կոտայքի Ձորաղբյուր համայնքում։ Նկատենք, որ նախորդ տարի այս երկու հողակտորների գտնվելու վայրը Խաչատուրյանը նշել էր Ձորաղբյուրը։

Նրա կինը՝ Անահիտ Մինասյանը, ըստ հայտարարագրի, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում գլխավոր փորձագետ է, սակայն, ինչպես և նախորդ տարի, 2024-ի համար էլ աշխատավարձ չի հայտարարագրել։ 2024-ին Մինասյանը ստացել է միայն կենսաթոշակ՝ 712 հազար դրամ։ Նրա բանկային հաշվին տարեվերջին եղել է 1 մլն դրամ, 1078 դոլար և 2480 եվրո։ Կանխիկ հայտարարագրել է 4000 դոլար, 3000 եվրո և 3․5 մլն դրամ։ Նախագահի կինը Աջափնյակում միանձնյա բնակարան ունի։

Որդին՝ Արամ Խաչատուրյանը, 2024-ին ձեռք է բերել կրիպտոարժույթ (640 XRP-Ripple)՝ 1331 դոլար արժեքով։ Նա «Արմենիան քարդ» («ԱՐՔԱ») քարտերով վճարումների համակարգ ՓԲԸ-ում առաջատար մասնագետ է, ստացել է 8․6 մլն դրամ աշխատավարձ։ Արամ Խաչատուրյանն իր հերթին անցած տարի 600 հազար դրամ վարկ է վերցրել, սակայն կրկին եկամուտների մեջ չի արտացոլել։ 2024-ի տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 74 հազար դրամ, կանխիկ ունեցել է 4․2 մլն դրամ։ 

Գայանե Խաչատրյան