ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը ձևակերպում է ավելի խոր, ամուր և դիվերսիֆիկացված գործընկերության տեսլական. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։
Նախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը ընդգծել են, որ Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել։
Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հավակնոտ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս համապարփակ շրջանակը վկայում է հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին և արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները, ինչպես նաև հաստատվել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին ՀՀ օրենքով։

Ավելի խորը գործընկերության համատեղ տեսլական

Գործընկերության նոր օրակարգը ձևակերպում է ավելի խոր, ամուր և դիվերսիֆիկացված գործընկերության տեսլական։ Այն նպատակ ունի իրացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջ ներուժը՝ ուղղորդելով ջանքերը դեպի ուժեղացնելու Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայուն զարգացան ամրապնդմանը։ Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել Եվրոպական միության հետ՝ խթանելու ավելի անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա, ինչպես նաև նպաստելու խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում։

Համագործակցության առաջնային ոլորտներ

Գործընկերության օրակարգը սահմանում է համագործակցության կոնկրետ գործողություններ՝ ընդգրկելով մի շարք ոլորտներ և արտացոլելով ընդհանուր շահերի լայն շրջանակ։ Հիմնական առաջնահերթությունները ներառում են՝
● Ժողովրդավարության, մարդու իրավունքների և լավ կառավարման ամրապնդում. իրավունքի գերակայության ամրապնդում, արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջմղում, կոռուպցիայի դեմ պայքար և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովում։
● Ազատության, շարժունակության և անվտանգության խթանում. վիզաների ազատականացման շուրջ կառուցվածքային երկխոսության առաջմղում, սահմանների կառավարման ամրապնդում և իրավապահ մարմինների համագործակցության խորացում՝ կազմակերպված հանցավորության և այլ ընդհանուր անվտանգության մարտահրավերների դեմ պայքարելու համար։
● Արտաքին և անվտանգության քաղաքականության համագործակցության խորացում. անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլի մեկնարկ՝ Հայաստանի դիմակայունությունն ու կայունությունը բարձրացնելու, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարելու համար։
● Տնտեսական դիմակայունության և փոխկապակցվածության խթանում. կայուն տնտեսական աճի խթանում տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում կապակցվածության ընդլայնման միջոցով՝ համահունչ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» ռազմավարությանը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ։
● Առևտրի և տնտեսական ինտեգրացիայի ընդլայնում. երկկողմ առևտրի հետագա դիվերսիֆիկացում և շուկայի հասանելիության բարելավում՝ ներառյալ ԵՄ ստանդարտներին և տեխնիկական կանոնակարգերին աստիճանական մերձեցում։
● Մարդկանց միջև կապերի խթանում. հասարակությունների միջև ավելի խորը կապերի խթանում՝ հետազոտությունների և նորարարությունների, կրթության և երիտասարդների շարժունակության, ինչպես նաև մշակույթի ոլորտում ընդլայնված համագործակցության միջոցով։

Հաջորդ քայլեր

Բանակցությունների ավարտից հետո Գործընկերության օրակարգի համաձայնեցված տեքստը կանցնի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապատասխան ներքին ընթացակարգերով։ Ընդունումից հետո Օրակարգը կծառայի որպես համագործակցության ուղենիշ։

Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական միության հետ այս հավակնոտ նոր փուլի մեկնարկին՝ ի շահ մեր քաղաքացիների և խաղաղ ու բարեկեցիկ տարածաշրջանի խթանման»։