Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը 72կգ քաշային Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։ Մինչև դա Տերտերյանը հաղթել է հույն և հունգարացի մրցակիցներին։ Նրա եղբայր Սամվել Տերտերյանը (77 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։