Միքայել Աջապահյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

Լուրեր

05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Դատախազության հայտարարության հետ կապված։

«Ըստ գլխավոր դատախազության հայտարարության՝ Միքայել Սրբազանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Ըստ դատախազության, սա վկայում է այն մասին, որ Միքայել Սրբազանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Գտնում ենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ բացահայտ հաշվեհարդար, և ցանկացած ոք կարող է ինքուրույն հանգել այս դատողության՝ ստանալով ներքոնշյալ երեք հարցերի պատասխանները․
– ի՞նչ առիթով է իրավապահ մարմինը սկսել ուսումնասիրել 2024թ. փետրվարի 3-ի հարցազրույցը.
– արդյո՞ք այդ առիթը կապված է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ 2025թ. հունիսի 4-ի գրառումների հետ.
– ո՞ր օրվանից է սկսվել քրեական վարույթ նախաձեռնելու նախապատրաստական աշխատանքները (հունիսի 4-ից առաջ, թե՝ հետո):

Մեր համոզմամբ ,Միքայել Սրբազանի նկատմամբ այս ապօրինի գործընթացը սկսել է 2025 թվականի հունիսի 4-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած 2 գրառումներով թիրախավորել է կոնկրետ Միքայել Սրբազանին։ Սրանով հաստատվում է այն հիմնավոր կասկածը, որ դատախազությունը և քննչական կոմիտեն Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացնում են գործընթաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հանձնարարությամբ»:

Նշված «հանձնարարության» հիման վրա, մեկ տարվա վաղեմությամբ հարցազրույցում «հանկարծակիորեն» հայտնաբերվում են հանցագործության հատկանիշներ, որոնք, ըստ դատախազության նախկինում տրված դիրքորոշման՝ առկա չեն եղել և 2025 թվականի հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվում, մեր գնահատմամբ՝ միայն մեկ նպատակով, որպեսզի Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի և վերջինս կալանավորվի:

Վերը նշված փաստարկի ճշմարտացիությունը ապացուցվում է նաև այն պարզ իրողությամբ, որ քննչական մարմինը, 2025թ. հունիսի 17-ին քրեական վարույթ նախաձեռնելիս, հունիսի 21-ի հարցազրույցն է հիմք ընդունել քրեական հետապնդում հարուցելու համար: Կարծես, վարույթի հանրային մասնակիցները գիտեին, որ Միքայել Սրբազանը այնպիսի մի հայտարարություն էր կատարելու, որը քրեական վարույթ նախաձեռնելու հիմք էր դառնալու:

Այսպիսով բացահայտ է, որ 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցը չէր կարող հիմք հանդիսանալ դրանից առաջ տեղի ունեցած գործընթացների համար և 2025 թվականի հունիսի 4-ից հետո է որոշվել ընթացք տալ այդ հարցազրույցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ նույն օրը կատարած գրառումների հիմքով»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թ․ հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 ամսով կալանավորվել է։