ԱԱԾ-ն ջրկիր, փիքափ ու ամենագնաց ռուսական մեքենաներ է գնել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը ջրկիր մեքենաներ, ամենագնացներ ու փիքափներ է ձեռք բերել՝ ընդհանուր 13 ավտոմեքենայի համար վճարելով 140․7 մլն դրամ (մոտ 365 հազար ԱՄՆ դոլար)։ Ավտոմեքենաների մատակարարները 2-ն են՝ «Մեգնա» ՍՊԸ և «Կարկոմավտո» ՍՊԸ, որոնց հետ պայմանագրերը ԱԱԾ-ն կնքել է նույն օրը՝ հունիսի 25-ին։

Ընդ որում՝ թեև գնումներն իրականացվել են 2 տարբեր էլեկտրոնային աճուրդով, ոչ մեկ անձից, 2 դեպքում էլ միայն 1 մասնակից է եղել։ Ուշագրավ է, որ բոլոր ավտոմեքենաները ռուսական են՝ «ԳԱԶ», «ՈՒԱԶ», «ԱՎՏՈՎԱԶ» ընկերությունների արտադրության։

Այդպիսով՝ «Կարկոմավտո» ընկերությանը ԱԱԾ-ն վճարելու է 92․7 մլն դրամ՝ 1 ջրկիր, 3 պիկապների և 3 բուժօգնության ամենագնացների համար, իսկ «Մեգնա» ընկերությանը՝ 47․9 մլն դրամ՝ 6 մարդատար ամենագնաց մեքենաների համար։

Հավելենք, որ «Մեգնա» և «Կարկոմավտո» ՍՊԸ-ները պատկանում են նույն անձի՝ նախկին ՀՅԴ-ական պատգամավոր Կարեն Շախմուրադյանի ընտանիքին։

Գայանե Խաչատրյան